Ռուսաստանում 2018 թ. աշխարհի առաջնության հանդիպումներն ընդունող քաղաքների թիվը կարող է կրճատվել: РБК daily-ն հաղորդում է, որ ռուսական հայտավորման կոմիտեն ՖԻՖԱ-ի հետ բանակցություններ է սկսել Եկատերինբուրգ, Սարանսկ եվ Պոդոլսկ քաղաքների ստադիոնները ցուցակից հանելու շուրջ: Մասնագետները կարծում են, որ այդ քաղաքները չինովնիկներին ֆինասական տեսանկյունից շահութաբեր չեն թվացել:
Ռուսների նախնական հայտնում ներկայացված էր 13 քաղաքի 16 ստադիոն` Մոկվայում (3 ստադիոն գումարած Պոդոլսկը), Սանկտ-Պետերբուրգում, Կալինինգրադում, Նիժնի Նովգորոդում, Յարոսլավլում, Կազանում, Սարանսկում, Սամարայում, Վոլգոգրադում, Դոնի Ռոստովում, Կրասնոդարում, Սոչիում եվ Եկատերինբուրգում:



























