Ավստրալիայի խորհրդարանի յոթ անդամներն աջակցել են  Ցեղասպանության հանցագործության կանխարգելման եւ պատժի մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի ընդունման 70-ամյակի բանաձեւը: Այս մասին հաղորդում է Ավստրալիայի Հայ դատի հանձնախումբը:

Խորհրդարանի պատգամավոր Թիմ Ուիլսոնի ներկայացրած փաստաթղթում նշվում է նաեւ Ցեղասպանության տերմինի հեղինակի՝ Ռաֆայել Լեմկինի դերը:

Բոլոր յոթ պատգամավորները բանավեճն օգտագործել են Ավստրալիայի կառավարությանը որպես Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար ուղղված կոչ:

 «Որպես մեր պալատի միակ ծագումով հայ անդամ, ես դեռ հիասթափված եմ, որ մեր ազգային խորհրդարանը լիովին չի ճանաչում հայերի դեմ Ցեղասպանության սարսափը եւ ողբերգությունը: Հույս ունեմ, որ մենք ճանաչում ենք բոլոր ազգերի դեմ Ցեղասպանությունը, որտեղ էլ որ դրանք իրականացվում են», - ասել է Ուիլսոնը:

Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Հայկ Քայսերյանը ողջունել է պատգամավորների ելույթները, նշելով, որ բանավեճի ընթացքում հստակորեն արտասանվել է «ցեղասպանություն» բառը: