Համացանցում հայտնվել է տեսանյութ, որը ստիպել է ցնցվել նույնիսկ նրանց, ովքեր չեն վախենում շնաձկներից։
Տեսահոլովակը տեղադրել է գերմանացի սուզորդ Պիտեր Շնայդերը, ով ընկերների խմբի հետ լողացել է Ֆրանսիական Պոլինեզիայի Ռանգիրոայի խորը ջրերում։
Սուզումներից մեկի ժամանակ տղամարդը հայտնաբերել է, որ իրենց խումբը շրջապատված է վեց շնաձկներով։ Նրանցից մեկը մոտեցել է սուզորդին եւ բերանը լայն բացելով՝ պոկել է նրա դիմակը։
Բարեբախտաբար, շնաձուկը որոշել է չշարունակել հարձակումը եւ հանգիստ է թողել տղամարդուն, ով վախից եւ ճակատի քերծվածքից բացի, այլ վնասվածք չի ստացել։











