Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 24-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» սեփական դաշտում 2-0 հաշվով առավելության հասավ «Լեւանտեի» նկատմամբ:

Վալենսիական ակումբը մինչեւ Մադրիդ ժամանելը երեք անընդմեջ հաղթանակ էր տարել, սակայն «արքայական» ակումբին դիմակայել չկարողացավ: Ժոզե Մոուրինյոյի թիմի կազմում գոլի հեղինակ դարձան Կարիմ Բենզեման եւ Ռիկարդու Կարվալյուն:

Այս հաղթանակից հետո «Ռեալը» վաստակեց 60 միավոր եւ առաջատար «Բարսելոնայի» հետ տարբերությունը կրճատեց մինչեւ երկու միավոր: Կատալոնացիները 24-րդ տուրում այսօր կընդունեն Բիլբաոյի «Աթլետիկին»: