Իտալիայի Ա սերիայի 26-րդ տուրում Միլանի «Ինտերը» տանը նվազագույն հաշվով պարտության մատնեց «Կալյարիին» եւ մրցաշարային աղյուսակում բարձրացավ երկրորդ հորիզոնական:

«Ներաձուրիների» կազմում միակ գոլի հեղինակ դարձավ Անդրեա Ռանոկիան: Լեոնարդոյի թիմը վաստակեց 50 միավոր եւ մեկ միավորով շրջանցեց «Նապոլիին», որը 26-րդ տուրում այսօր կընդունի «Կատանիային»:

Առաջատարը 52 միավոր վաստակած «Միլանն» է: «Ռոսոներիները» հյուրնկալվելիս կխաղան «Կիեւոյի» հետ: