Սուրբ Ծննդյան տոների նախօրեին Ford-ը ներկայացրել է շան բնի նախատիպը, որը հագեցած է աղմուկի նվազեցման ակտիվ համակարգով, հաղորդում է Motor-ը:

Ընկերության կարծիքով, շների 45 տոկոսը վախենում է հրաձգություններից եւ հրավառություններից, իսկ նման կացարանը կկարողանա պաշտպանել կենդանիների զգայուն ականջները բարձր ձայներից:

Բարձրտեխնոլոգիական բնի համար հիմք է ծառայել ծառի խտացված հյուսվածքը, քանի որ այն ունի ձայնամեկուսիչ հատկություն։ Ավտոմեքենաների աղմուկի նվազեցման համակարգի անալոգիայով բնի ներսում տեղադրված են ձայները որսացող միկրոֆոններ,  ինչպես նաեւ աուդիոհամակարգ, որը հակաֆազում  արձակում է նույն հաճախականության ձայնային ալիքներ:

Կառուցված բնի նախատիպը կլինի Ford initiatives -ի շարքից առաջինը: Ծրագրի շրջանակներում ինժեներները կփորձեն ներկայացնել իրենց սեփական նոու-հաուն, որն ի սկզբանե մշակվել էր ավտոմեքենաների համար, ամենօրյա կյանքում:

Նախկինում Ford-ն արտոնագրել էր ջեռուցվող անվտանգության գոտիներ: Ընկերությունում առաջարկել էին գոտու՝  կտորից հատվածում տեղադրել տաքացնող մարտկոցներ, իսկ դրանց սնուցումն ապահովել ֆիքսատորի միջոցով։