Համացանցում հայտնվել են Իլոն Մասկի կողմից Լոս Անջելեսի մերձակայքում բացված արագընթաց ստորգետնյա թունելի կադրերը, որը կառուցել է նրա The Boring Company ընկերությունը:

Ճանապարհով անցել է նրա Tesla ապրանքանիշի մեքենան, հաղորդում է  «ՌԻԱ Նովոստին»:

Շնորհանդեսի ժամանակ, որը հեռարձակվել է The Boring Company կայքում, գործարարը թունելով անցնելը համեմատել է հեռափոխադրման հետ:

«Կարելի է ժամում ավելի քան 240 կմ ժամ արագությամբ գնալ: Այդ արագության ժամանակ թվում է, որ հեռափոխադվում ես քաղաքով: Բոլոր թունելներում  հետիոտների եւ հեծանվորդների համար անընդհատ շրջանառվող մեքենաներ կլինեն», — թվիթերում գրել է Մասկը:

Գործարարի խոսքով թունելով արագ անցնելու համար մեքենաները հանվող կողային անիվներ կունենան: Նա հավելել է, որ նման անիվները կարող են պատրաստվել նաեւ այլ ինքնավար մեքենաների համար:

Թունելի շինարարության համար մոտ 10 մլն դոլար է ծախսվել:

Մասկը The Boring Company-ն հիմնադրել էր 2016 թվականի վերջին:

Ձեռնարկատիրոջ ծրագրով նախատեսվում է թունելների երկու ցանցերի զուգահեռ շինարարություն Լոս Անջելեսում եւ Արեւելյան ափին՝ մայրաքաղաքի շրջանում:

Հաջորդ փուլում հնարավոր է Տեխասում եւ Սան Ֆրանցիսկոյում ստորգետնյա միջանցքներ կառուցվեն:

Թունելի կառուցման մասին Մասկը հայտնել էր 2017-ի վերջին: