Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հրաման է ստորագրել Ադրբեջանում Ուկրաինայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ալեքսանդր Միշչենկոյին պաշտոնից ազատելու մասին: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով Ուկրաինայի նախագահի կայքին:

Ալեքսանդր Միշչենկոն Ադրբեջանում Ուկրաինայի դեսպան էր նշանակվել 2011 թվականի փետրվարրի 24-ին երկրի նախագահ Վիկտոր Յանուկովիչի հրամանով: Ավելի վաղ դիվանագետը դեսպան էր Թուրքիայում եւ Ավստրալիայում: