Ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնը կայցելի Թուրքիա եւ Իսրայել՝ Սիրիայից ամերիկյան զորքերը դուրս բերելու Թրամփի որոշումից հետո համակարգելու համար այդ հարցով գործողությունները։

Բոլթոնի խոսքերով՝ հունվարին ինքը կայցելի Թուրքիա, որը ոգեւորությամբ ընդունեց Թրամփի անսպասելի որոշումը, ինչպես նաեւ՝ Իսրայել, որը ԱՄՆ-ի մոտ դաշնակիցն է, եւ որին այդ որոշումն անհանգստացրել է։

«Մենք կքննարկենք անվտանգության խնդիրներին վերաբերող հետագա աշխատանքը, ներառյալ ԻԳԻԼ-ի դեմ պայքարի հաջորդ փուլը»,- նշել է Բոլթոնը։