Եգիպտոսի անվտանգության ուժերը Գիզայում եւ Սինայի թերակղզու հյուսիսում ոչնչացրել են 40 զինյալների՝ հայտնում է ՏԱՍՍ-ը։

Ինչպես նշվում է, հատուկ գործողության շրջանակներում շրջայցեր են կատարվել այն վայրերում, որտեղ հիմնավորվել են ծայրահեղ արմատականները, որոնք գրոհներ էին ծրագրում պետական հիմնարկների, զբոսաշրջային օբյեկտների, բանակի եւ ոստիկանության ներկայացուցիչների, ինչպես նաեւ կրոնական ուխտագնացությունների վայրերում։