ԱՄՆ-ն եւ Չինաստանը սկսել են մշակել համաձայնագրեր առեւտրային վեճի լուծման համար:  Սակայն նախագահ Դոնալդ Թրամփը չափազանցրել է «մեծ առաջընթացի» առկայությունը բանակցությունների գործընթացքում, հաղորդում է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով աղբյուրներին:

Ավելի վաղ Թրամփը հայտարարել է, որ անցկացրել է «երկար եւ շատ լավ» հեռախոսազրույցներ ՉԺՀ-ի ներկայացուցիչ Սի Ծինպինի հետ: Ըստ նրա՝ առեւտրի ոլորտում գործարքը եւս «շատ լավ» է ընթացնում:

WSJ աղբյուրների համաձայն՝  Թրամփն իր հայտարարությամբ փորձել է «արագացնել շուկաները», որոնք, ըստ պարբերականի, վերջին օրերին սկսել են տատանվել: Դրա պատճառ են դարձել մտավախությունները, որ ԱՄՆ-ի եւ Չինաստանի միջեւ առեւտրային պատերազմը կարող է դուրս գալ վերահսկողությունից, հաղորդում է ՌԲԿ-ն:

Ըստ թերթի տվյալների՝ ԱՄՆ-ի ներկայացուցիչների խմբին, որոնց թվում են առեւտրային ներկայացուցչի տեղակալ Ջեֆրի Ջերիշն ու ֆինանսների նախարարի տեղակալ Դեվիդ Մալպասը, սպասում են հունվարի 7-ին Պեկինում: Եթե բանակցությունները բարեհաջող ընթանան, ապա կշարունակվեն Վաշինգտոնում:

WSJ նշում է, որ դեկտեմբերի 1-ին Բուենոս-Այրեսում Թրամփի եւ Ծինպինի հանդիպումից հետո Պեկինը ներկայացրել է մի շարք առեւտրային նախաձեռնություններ: Դրանցից են ամերիկյան արտադրության ավտոմեքենաների հարկերի ժամանակավոր դադարեցումը, ամերիկյան սոյայի գնումը, ինչպես նաեւ արտերկրյա ընկերությունների համար «ոչ շահավետ դրություն» ստեղծող Չինաստանում արդյունաբերական քաղաքականության վերանայման խոստումը:

Թերթը հավելում է, որ վերջին առաջարկներին է դասվում չինական գործընկերներին ամերիկյան տեխնոլոգիաներ տրամադրելու հարցի լուծումը: Ըստ պարբերականի տվյալների՝ ակնկալվում է, որ Պեկինը եւս կառաջարկի օտարերկրյա ձեռնարկություններին ավելի մեծ հասանելիություն դեպի ֆինանսական ծառայություններն ու այլ ոլորտները:

WSJ-ի աղբյուրները պատմել են, որ ԱՄՆ-ն ձգտում է ստանալ Չինաստանից առավել մանրամասն տեղեկատվություն նախատեսվող միջոցառումների մասին: Ամերիկյան կողմը նույնպես ցանկանում է երաշխիքներ ստանալ, որ Պեկինը ուրիշ մեթոդների չի դիմի օտարերկրյա ընկերությունների աշխատանքը խոչընդոտելու համար, մասնավորապես, լիցենզիաների տրամադրման, շրջակա միջավայրի պահպանման, հողօգտագործման եւ այլ ոլորտներում: «Վաշինգտոնը ցանկանում է նաեւ համոզվել, որ ամերիկյան ընկերություններն արագ են շահույթ ստանում, եւ հաստատումը տարիներ չի տեւի»,-նշվում է հոդվածում:

Ըստ թերթի տվյալների՝ ամերիկյան բանակցողները նաեւ պնդում են, որ Չինաստանը թուլացնի գյուղատնտեսական ապրանքների ներմուծման սահմանափակումները, ինչը «կօգնի ամերիկյան ֆերմերներին արագ մեծացնել եգիպտացորենի եւ այլ ապրանքների արտահանումը»: Պեկինն ու Վաշինգտոնը քննարկում են նաեւ Չինաստանի համար բրնձի առաքման շուկայի բացման հարցը: