Կոլումվիայի իշխանությունները հետաքննում են երկրի նախագահ Իվան Դուկեի սպանության հնարավոր դավադրությունը, հայտարարել է արտաքին գործերի նախարար Կարլոս Հոլմս Տրուհիլյոն, հաղորդում է Reuters-ը:
Ըստ նրա՝ հետախուզողները նշում են, որ եղել են Դուկեի վրա հարձակման ծրագրեր: Նա նշել է, որ այդ գործի շրջանակներում ձերբակալվել է երեք վենեսուելացի, որոնց մոտ հայտնաբերվել է զենք:
Գործակալությունը, վկայակոչելով ոստիկանությանը եւ զինվորական աղբյուրներին, գրում է, որ դեկտեմբերի 21-ին Վալեդուպար քաղաքում ավտոբուսում երկու վենեսուելացի է բերման ենթարկվել, որոնց մոտ հայտնաբերել են 5.56 տրամաչափի երկու հրացաններ, իսկ երրորդը ձերբակալվել է մի քանի օր անց. նա եւս զինված էր :
Իշխանությունները փորձում են հաստատել Դուկեի վրա հարձակման ենթադրյալ ծրագրի եւ Կոլումբիայում երեք զինված անձանց ներկայության միջեւ կապը, հաղորդել են աղբյուրները:
Դուկեն Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի սոցիալիստական կառավարության մոլի քննադատ է եւ վերջինիս անվանում է «դիկտատոր»: Մադուրոն մեղադրել է Կոլումբիային ահաբեկիչներին աջակցելու մեջ օգոստոսի սկզբում զինված հարձակման փորձից հետո: Կոլումբիան հերքել է մեղադրանքները:





























