Եվրամիությունը չի փորձում հետ պահել Մեծ Բրիտանիային, հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերը Welt am Sonntag-ին տված հարցազրույցում:
«Մենք ուզում ենք հստակություն մեր ապագա հարաբերություններում: Եւ մենք հարգում ենք հանրաքվեի արդյունքները»,-նշել է նա:
Ըստ Յունկերի՝ ԵՄ-ն պատրաստ է բանակցություններ սկսել Մեծ Բրիտանիայի հետ նոր գործարքի վերաբերյալ բրեքզիթի հարցով բրիտանական խորհրդարանի համաձայնության հաստատումից անմիջապես հետո: «Ես աշխտանում եմ՝ հիմքում ունենալով այն, որ Մեծ Բրիտանիան կլքի ԵՄ-ն, որովհետեւ այդպես է որոշել Միացյալ Թագավորության ժողովուրդը»,-հավելել է նա՝ հրաժարվելով մեկնաբանել այդ հարցով Բրիտանիայում երկրորդ հանրաքվեի հավանականությունը: «Դա բրիտանացիները պետք է որոշեն»:
Եվրոպայի առջեւ ծառացած այլ խնդիրների մասին Յունկերը նշել է, որ ուշադիր հետեւում է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին առեւտրային հարցերի շրջանակներում: «Ես վստահում եմ նրան, մինչդեռ նա պահում է իր խոստումը: Եթե նա դադարի դա անել, ապա ես այդ խոստման հետ այլեւս կապ չեմ ունենա»,-ասել է Յունկերը՝ մեկնաբանելով ԵՄ-ի եւ Վաշինգտոսնի միջեւ հարաբերությունների լարվածությունն ավտոմեքենաների հարկերի հետ կապված:





























