Թալիբանը մերժել է Քաբուլի առաջարկը բանակցությունների մասին հաջորդ ամիս Սաուդյան Արաբիայում, որտեղ նախատեսվում է ԱՄՆ-ի պաշտոնական ներկայացուցիչների հետ հանդիպում խաղաղությանն ուղղված միջոցառումների շարունակության համար, հաղորդում է Reuters-ը:

«Թալիբան» շարժման, Միացյալ Նահանգների եւ տարածաշրջանի երկրների ներկայացուցիչները հանդիպել են այս ամիս Միացյալ Արաբական Էմիրություններում Աֆղանստանում 17-ամյա պատերազմի դադարեցման վերաբերյալ բանակցությունների նպատակով: Սակայն թալիբները հրաժարվել են անցկացնել պաշտոնական բանակցություններ աֆղանական կառավարության հետ:

«Հաջորդ տարի հունվարի վերջում Սաուդյան Արաբիայում մենք կհանդիպենք ԱՄՆ-ի պաշտոնական ներկայացուցիչների հետ եւ կշարունակենք բանակցությունները»,- Reuters –ին ասել է «Թալիբան» շարժման առաջնորդների խորհրդի անդամը: «Սակայն մենք հասկացրել ենք բոլոր հետաքրքրված կողմերին, որ չենք պատրաստվում խոսել աֆղանական կառավարության հետ»: