Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ-ից դուրս գալուց հետո Լոնդոնն ուզում է բացել նոր ռազմաբազաներ Կարիբյան ջրավազանի եւ Հարավ-Արեւելյան Ասիայի շրջանում, հայտարարել է երկրի պաշտպանության նախարար Գեւին Ուիլյամսոնը, հաղորդում է The Sunday Telegraph-ը:
«Բրիտանիան կբացի երկու նոր ռազմաբազա Կարիբյան ջրավազանում եւ Հարավ-Արեւելյան Ասիայում, մինչդեռ Բրեքզիթից հետո երկիրը միտված է լայնացնել արտասահմանում ռազմական ներկայությունը, պատմել է Գեւին Ուիլյամսոնը»,-գրում է թերթը:
Ուիլյամսոնին մոտ գտնվող աղբյուրը հաղորդել է թերթին, որ Մեծ Բրիտանիան կարող է նոր բազաներ տեղակայել Սինգապուրում կամ Բրունեում, ինչպես նաեւ Մոնսերաթ կղզու վրա, բրիտանական անդրծովյան տարածքում, կամ նույնիսկ Հայանում, որը ներառված է Ազգերի բրիտանական համագործակցության մեջ: Ըստ աղբյուրի տվյալների՝ բազաները կարող են տեղակայվել մի քանի տարիների ընթացքում:
Թերթը նշում է, որ Մեծ Բրիտանիան ունի մշտական ռազմական բազաներ նաեւ Կիպրոսում, Հիբրալթարում, Ֆոլկլեդյան կղզիներում եւ Հնդկական օվկիանոսում գտնվող Դիեգո-Գարսիա կղզում:
Ուիլյամսոնը նշել է, որ ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալը դարձել է աշխարհում երկրի դերի համար կարեւորագույն հանգամանք Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո: «Ժամանակն է, որ մենք կրկին դառնանք իսկական գլոբալ դերակատար, եւ ես կարծում եմ, որ դրանում զինուժը խաղում է իրապես նշանակալի դեր»,-ասել է նախարարը թերթին տված հարցազրույցում:
Ըստ Ուիլյամսոնի՝ Բրեքզիթից հետո Մեծ Բրիտանիայի «քաղաքական ուշադրությունը» նշանակալիորեն տեղաշարժվել է, եւ երկիրը կսկսի կառուցել ավելի խորքային հարաբերություններ Ավստրալիայի, Կանադայի, Նոր Զելանդիայի, Կարիբյան ջրավազանի երկրների եւ Աֆրիկայի հետ:





























