Ռուսաստանը բաց է Վաշինգտոնի հետ երկխոսության համար ամենաընդարձակ օրակարգով: Այդ մասին ասվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի շնորհավորական ուղերձում՝ ուղղված իր ամերիկյան գործընկեր Դոնալդ Թրամփին, հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը:

«Սուրբծննդյան եւ ամանորյա տոների առիթով Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին ուղղված շնորհավորական ուղերձում Վլադիմիր Պուտինն ընդգծել է, որ ռուս-ամերիկյան հարաբերությունները ռազմավարական կայունության եւ միջազգային անվտանգության ապահովման կարեւորագույն գործոն են, եւ հաստատել է, որ Ռուսաստանը բաց է Վաշինգտոնի հետ երկխոսության համար ամենաընդարձակ օրակարգով»,-ասվում է հաղորդագրության մեջ: