Լիբիայի ափեր ուղեւորվող ԱՄՆ ռազմածովային երկու նավեր մարտի 2-ին մտել են Սուեզի ջրանցք, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով «Ռոյթերսին»։

Գործակալության տվյալներով, Kearsarge եւ Ponce նավերն այժմ գտնվում են ջրանցքի հարավային հատվածում։
Նախօրեին Պենտագոնի ղեկավար Ռոբերտ Գեյթսը հայտնել է, որ ԱՄՆ-ը դեպի Լիբիայի ափեր է ուղարկել եւս երկու նավ։ Ամերիկայի պաշտպանական գերատեսչության ղեկավարի խոսքով, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են կատարել Լիբիայի առնչությամբ ցանկացած հրաման։

Ներկայումս մենք չենք հրաժարվում իրավիճակի զարգացման եւ ոչ մի վարկածից»,- ասել է ԱՄՆ զինված ուժերի ադմիրալ Մայքլ Մալենը։
ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ Սյուզան Ռեյսը հայտարարել է, որ ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ի իր գործընկերների հետ քննարկում է Լիբիայի շուրջ ստեղծված իրավիճակին ռազմական միջամտության հարցը։

Փետրվարի կեսերից Լիբիայի նահանգներում շարունակվում են այդ երկրի նախագահ Քադաֆիի հրաժարականի պահանջով ակցիաները։ Անվտանգության ուժերի հետ բախումների արդյունքում զոհվել է 2 հազար մարդ, ավելի քան 4 հազարը՝ վիրավորվել։