Օրերս ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության կոռուպցիայի եւ տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում պաշտոնատար անձի կողմից թույլ տրված չարաշահումների վերաբերյալ օպերատիվ տեղեկություններ էին ստացվել։
Համագործակցելով ոստիկանության Շիրակի մարզային վարչության եւ Արթիկի բաժնի ծառայողների հետ, ձեռնարկված համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունքում պարզվել է, որ Արթիկի թիվ 2 հիմնական դպրոցի նախկին տնօրենը, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, 1996 թվականի հոկտեմբերից 2014 թվականի օգօստոսն ընկած ժամանակահատվածում որպես էլեկտրիկ-փականագործ է հրամանագրել եղբորը։
Նա փաստացի աշխատանքի չի հաճախել եւ պարբերաբար բացակայել է հանրապետությունից։ Նախկին տնօրենը պաշտոնեական փաստաթղթերում կեղծ տեղեկություններ մտցնելով՝ յուրացրել է եղբոր անվամբ հաշվարկված եւ դուրս գրված աշխատավարձը՝ ընդհանուր 3,5 միլիոնից ավելի դրամը։
Առերեւույթ դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածների հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։
Կատարվում է նախաքննություն։

Ալիեւը պահանջում է 0-ից նոր սահմանադրություն գրել. Նարեկ Կարապետյան

Ո՞վ են իրանք. բացարձակապես հենվում են ուժայինների վրա. Ղազինյան

Սա հստակ քաղաքական ճնշում է. փորձում են ալիեւյան սահմանադրությունը անցկացնել. Մանուկյան

Հակաիրավական եղանակով խուզարկություն են իրականացնում մեր գրասենյակի ողջ տարածքում. Մելոյան

ԱԱԾ-ն ձերբակալել է Սամվել Կարապետյանին եւ ևս 35 հոգու. նրան կկալանավորե՞ն նորից I ԼՈՒՐԵՐ I 16:00

ՈւՂԻՂ. Սամվել Կարապետյանը քննչական կոմիտեում է

Սամվել Կարապետյանի տան շուրջ ստեղծված իրավիճակը վախի մթնոլորտ ստեղծելու նպատակ ունի. Վարդանյան

«Ծնողներին տեսնելու էին գնացել գյուղ». վթարի հետևանքով ամուսիններն ու նրանց որդին են մшհшցել

Ինձ պատմել են՝ պարոն Կարապետյանը ոնց է նստել. սենց մեթոդները չեն աշխատելու. Ղազինյան

Ուշիի ողբեգրական վթարի 3 վիրավորները վերակենդանացման բաժանմունքում են I ԼՈՒՐԵՐ I 14:00

Փաշինյանի հաղթանակը կիսատ է. Գագիկ Ծառուկյանը չպետք է կալանավորվեր նույնիսկ. Շարմազանով

Երբ Փաշինյանը հրաժարական տա, մենք ընտրելու ենք նոր վարչապետ, որի տունը հիմա խուզարկում են. Ղազարյան