Անհայտ տղամարդը նետվել է այն ավտոմեքենայի առջեւ, որում Հռոմի պապի այցի ժամանակ եղել է Մարոկկոյի թագավորը։ Միջադեպի մասին տեսանյութը հրապարակվել է The Guardian-ի YoutubeYoutube-յան էջում։

Նշվում է, որ տղամարդուն անհապաղ հեռացրել են անվտանգության ծառայության աշխատակիցները։

Տեսանյութում երեւում է, թե ինչպես է Մուհամմեդ VI թագավորը Ռաբատում բաց տանիքով ավտոմեքենայից ձեռքով ողջունում հավաքվածներին, երբ մեքենայի առջեւ հայտնվում է տղամարդը։ Նրա ավտոմեքենան շարժվում է Ֆրանցիսկոս պապի ավտոմեքենայի կողքով։ Միջադեպից հետո թագավորի շարասյունը շարունակում է ճանապարհը։

Առայժմ հայտնի չէ, թե ինչ նպատակ ուներ անհայտ տղամարդը։