Ժնեւում, ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց Հարավկովկասյան իրավապաշտպանների ցանցի անդամները` Վրաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի իրավապաշտպանները մարտի 10-ին կազմակերպել են ակցիա Հարավային Կովկասում մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ:
Բողոքի ակցիային Հայաստանից մասնակցել են Ցանցի հայաստանյան անդամներ «Իրավաբաններն ընդդեմ բռնության» ՀԿ աշխատանքները համակարգող Արտակ Զեյնալյանը, «Շահխաթուն» ՀԿ ղեկավար Մելիսսա Բրաունը եւ ցանցի Հայաստանյան աշխատանքները համակարգող Հելսինկյան ասոցիացիայի նախագահ Միքայել Դանիելյանը:
Ակցիան նվիրված է եղել Խոսքի ազատությանը, հավաքների ազատությանը, ինչպես նաեւ ի պաշտպանություն Հարավային Կովկասի քաղբանտարկյալների:





























