ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը «Ալ-Քաիդայի, թալիբների շարժման, ինչպես նաեւ նրանց հետ կապված կազմակերպությունների» դեմ պատժամիջոցների համաձայն միացյալ ցուցակում ներառել է նաեւ կովկասյան ընդհատակյա կոմիտեի ղեկավար Դոկու Ումարովին, հայտնում է Ռուսաստանի ԱԳ նախարարությունը։

Նախարարության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ «ՄԱԿ-ի անդամ երկրները պետք է Ումարովի հանդեպ պատժամիջոցներ կիրառեն, սառեցնեն նրա ֆինանսական ակտիվները, արգելք դնեն նրա տեղաշարժի վրա եւ ոչնչով՝ այդ թվում, զենքով եւ գումարով չաջակցեն նրան»։

2010 թվականի հունիսի 23-ին ԱՄՆ-ն Դոկու Ումարովին պաշտոնապես ներառել էր միջազգային ահաբեկիչների ցուցակի մեջ։