Հայաստանի ԱԻՆ-ում, մայիսի 27-ին, ժամը 22։57-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Ազատության փողոցում գտնվող հացի արտադրամասի տանիքում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 23։14-ին, մարվել՝ 23։27-ին։

Մասամբ այրվել են արտադրամասի տանիքի փայտյա կառուցատարրերը՝ մոտ 30 քմ: Հրդեհի հետեւանքով տուժածներ չկան: