Շիրակի մարզում, այսօր՝ մայիսի 28-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. Ժամը 03։05-ի սահմաններում ԱԻՆ փրկարար ծառայութան 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի տներից մեկում հրդեհ է բռնկվել։

Shamshyan.com-ի  հաղորդմամբմ դեպքի վայր են մեկնել Գյումրիի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 2 մարտական հաշվարկով։

Հրշեջներն ու քաղաքացիները նախ կանխել են կրակի տարածումը, այնուհետեւ մարել այն։ Տնակն ամբողջովին վերածվել է մոխրակույտի։ Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, զոհեր եւ վիրավորներ չկան։

Դեպքի վայր են ժամանել նաեւ ոստիկանության ծառայողները, ովքեր պարզում են տնակի տիրոջ ինքնությունը։