Պակիստանում աստվածանարգության մեղադրանքով անասնաբույժի են ձերբակալել, հաղորդում է AP-ը:
Տեղի ոստիկանապետի խոսքով՝ Ռամեշ Կումարը ձերբակալվել է նախօրեին: Նրան մեղադրում են Ղուրանի էջերը պղծելու մեջ:
Պակիստանի օրենսդրության համաձայն՝ իսլամը վիրավորելու մեջ մեղադրվող ցանկացած անձ կարող է մահապատժի ենթարկվել:





























