Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մայիսի 27-ից 29-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 102 դեպք, այդ թվում՝ 6-ը նախկինում կատարված։

Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության 25, մարմնական վնասվածք հասցնելու 21, խարդախության 8, յուրացման կամ վատնման եւ ծեծի 6-ական, ապօրինի ծառահատման 4, պետական-հասարակական ունեցվածքի գողության ու սպանության սպառնալիքի 3-ական, բնակարանային գողության, թմրամիջոցի հայտնաբերման, խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով գույքային վնաս պատճառելու եւ թմրանյութի մաքսանենգության 2-ական, որսագողության, գույքի դիտավորությամբ ոչնչացման, կաշառակերության, խուլիգանության, ազատությունից ապօրինի զրկելու, սուտ մատնության, սեռական հարաբերության կամ սեքսուալ բնույթի գործողություններին հարկադրելու, հեղինակային եւ հարակից իրավունքները խախտելու, խոշտանգման, բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, պաշտոնական դիրքն օգտագործելով ուրիշի գույքը յուրացնելու ու մշակումն արգելված թմրանյութեր պարունակող բույսեր աճեցնելու 1-ական դեպք:

Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 8 հետախուզվող, կամավոր ներկայացել է 9-ը։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 3, անձնական ունեցվածքի գողության 2 եւ ապօրինի ծառահատման 1 դեպք։

Անցած 2 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 25 պատահար, ինչի հետեւանքով 2 մարդ զոհվել է, 36-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: