Մայիսի 21-ին, ժամը 19.54-ին, ոստիկանության Կենտրոնական բաժին հաղորդում էր ստացվել, որ նույն օրը, ժամը 21.00-ին, Նալբանդյան փողոցում զբոսաշրջիկի ուսապարկից գողացել են «Այֆոն» տեսակի բջջային հեռախոսը:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները ձեռնարկված անհետաձգելի միջոցառումների շնորհիվ պարզեցին, որ գողությունը կատարել է 1982 թ. ծնված Արտակ Խ.-ն: Մայիսի 28-ին, ժամը 13.50-ին, ոստիկանության ծառայողները նրան Ամիրյան փողոցից բերման են ենթարկեցին Կենտրոնական բաժին:

Արտակ Խ.-ն տվել է խոստովանական բացատրություն:

Կատարվում է քննություն: