Մայիսի 27-ին ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ մայրաքաղաքի Հերացու փողոցում ծառ են կտրում։ Ահազանգին արագ արձագանքած ոստիկանության ծառայողները պարզել են, որ Երեւանի բնակիչներ 55-ամյա եւ 69-ամյա տղամարդիկ Հերացու փողոցում երկու ծառ են կտրել։

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ տղամարդիկ ներկայացել են ոստիկանության Մարաշի բաժանմունք ու տվել խոստովանական բացատրություն։ Վնասի չափը պարզվում է։

Նախապատրաստվում են նյութեր։