Մայիսի 27-ին ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ թիվ 8 երթուղային ավտոբուսում գողացել են մի կնոջ դրամապանակը։
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի աշխատակիցները, ձեռնարկելով համապատասխան միջոցառումներ, պարզել են, որ գրպանահատությունը կատարել է Կապան քաղաքում ապրող 33-ամյա մի տղամարդ, որը նույն օրը Ֆրանսիայի հրապարակում հայտնաբերվել ու բերման է ենթարկվել ոստիկանություն։
Բերման ենթարկվածը տվել է խոստովանական բացատրություն։ Դրամապանակի տերը հրաժարվել է հաղորդում տալ։ Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։ նախապատրաստվում են նյութեր։





























