Մայիսի 15-ին, ժամը 23.40-ին, Երևանի Կ.Ուլնեցու փողոցում «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել 80-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ոստիկանության պաշտոնական կայքից։ Մայիսի 28-ին, ժամը 09.30-ին, 1939 թ. ծնված Վիկտորյա Համբարձումյանը, գիտակցության չգալով, հիվանդանոցում մահացել է: Կատարվում է քննություն։





























