Կոլումբիայում կինը հրապարակավ խայտառակել է ամուսնուն դավաճանության համար, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում կատարելով The Sun-ին։
Տղամարդը բռնվել էր մոթելում, «հանցանքի վայրում»։ Նա խնդրում էր կնոջը ներել իրեն եւ համաձայնել է ստորացուցիչ պատժին, որը մտածել էր նրա համար կինը։ Նա ամուսնուն մերկ, ավտոմեքենայի տանիքին նստեցրած, տարել էր քաղաքի փողոցներից մեկով։ Ընդ որում՝ հրաժարվելու դեպքում կինը պատրաստ էր ամուսնալուծվել։
Դեպքի վայր ժամանած ոստիկանությունը տուգանել է երկուսին էլ։ Բացի այդ, իրավապահները կալանել են տղամարդուն անպարկեշտ պահվածքի համար։





























