Պակիստանում ամուսինը սպանել է ՄԻԱՎ ունեցող կնոջն ու մարմինը կախել ծառից։ Միջադեպը տեղի է ունեցել հարավային Սինդ նահանգում, որտեղ հարյուրավոր բնակիչների մոտ ախտորոշվել է ՄԻԱՎ, տեղեկացնում է AP-ը։

ՄԻԱՎ բռնկումը հայտնաբերվել է մարտին, երբ ավելի մեծ թվով մարդիկ են սկսել հիվանդանոց գալ։

Տեղի ոստիկանապետ Սաջիդ Սիդոզայն ասում է, որ կինը վերջերս ՄԻԱՎ դրական պատասխան է ստացել, իսկ նրա ամուսինը կասկածել է, որ կինը դավաճանել է իրեն։

Վերջերս ոստիկանությունը ձերբակալել է բժշկին, որպեսզի պարզի, թե արդյոք նա միտումնավոր է ՄԻԱՎ-ով վարակել Լարքանի բնակիչներին, որտեղ իշխանությունները գրանցել են ՄԻԱՎ ավելի քան 23 հազար դեպք 2017 թվականին։