Հինգ մարդ զոհվել է Ուկրաինայի ԶՈւ Ցամաքային զորքերի Մի-8 ուղղաթիռի կործանման հետեւանքով վարժանքային թռիչքի ժամանակ։ Այս մասին ասվում է Facebook-ում Ցամաքային զորքերի էջում տեղակայված տեղեկությունում։

«Ավիացիոն աղետի հետեւանքով նախնական տվյալներով զոհվել է անձնակազմի չորս անդամ Ուկրաինայի Զինված ուժերի Ցամաքային զորքերի բանակային ավիացիայի 16-րդ առանձին բրիգադի հրամանատարի հետ միասին»,- նշվում է հայտարարությունում։

Վթարը տեղի է ունեցել մայիսի 29-ի ուշ երեկոյան։ Ուղղաթիռը կործանվել է Ռովենայի մարզի Սեստրյագին գյուղի մոտ։

Կործանման վայրում աշխատում են փրկարար ծառայության եւ իրավապահ մարմինների աշխատակիցները։ Այստեղ է ժամանել նաեւ պաշտպանության նախարարության, Ուկրաինայի ԶՈւ Ցամաքային զորքերի Գլխավոր շտաբի եւ հրամանատարության հանձնաժողովը։ Վթարի պատճառները պարզվում են։