Տղամարդը, որը չորեքշաբթի փորձել էր ինքնասպան լինել ողջակիզման միջոցով Սպիտակ տան մոտ ԱՄՆ-ում, մահացել է։ Այս մասին ասել է պարկերի ոստիկանության վարչությունը Թվիթերում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«Առնավ Գուպտա անունով տղամարդը մահացել է միջադեպի օրը երեկոյան ստացած այրվածքներից»,- ասված է հաղորդագրությունում։

Չորեքշաբթի ԱՄՆ Գաղտնի ծառայությունը տեղեկացրել էր, որ տեղի ժամանակով ժամը 12.20-ին անձը չպարզված անձը փորձել է վերջ տալ կյանքին Հարավային նախագահական այգում, որը գտնվում է Սպիտակ տան պարսպից հարավ։