ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի եւ Լիբանանի ներկայացրած բանաձեւի նախագիծը ենթադրում է կետային հարվածներ Լիբիայի տարածքին: Այդ մասին իր բլոգում գրել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Ալեն Ժյուպեն:
Նախարարը նշել է, որ տնտեսական եւ քաղաքական պատժամիջոցները Քադաֆիի դեմ իմաստալից են, սակայն կգործեն միայն մի քանի ամիս: Ժյուպեի խոսքով, լիբիական բռնապետը խախտել է հավասարակշռությունը` իր հակառակորդների վրա տասնյակ օդանավեր եւ ուղղաթիռներ նետելով, եւ դրանք կարող են վերացվել կետային հարվածներով:
Հենց այդ պատճառով էլ, ըստ Ժյուպեի, երեք երկրները առաջարկել են ՄԱԿ-ի ԱԽ-ին բանաձեւի նախագիծը:
BBC News-ի փոխանցմամբ, ԱՄՆ-ը առայժմ չի հստակեցրել` աջակցել Լիբիայի օդային սահմանի փակման նախաձեռնությանը, թե՝ ոչ: Ռուսաստանն ու Գերմանիան առայժմ տարակուսանքի մեջ են:





























