Եվրամիությունն աջակցում է Լիբիայի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւը, որ նախատեսում է Լիբիայի օդային տարածքի փակում եւ հարվածներ ռազմական օբյեկտներին, հաղորդում է Reuters գործակալությունը` վկայակոչելով Եվրոպական Խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպեյին եւ արտաքին գործերի հանձնակատար Քեթրին Էշթոնին, գրում է «ՌԻԱ Նովոստին»:
«Մենք լիովին աջակցում ենք ՄԱԿ-ի պահանջներին` վերջ դնել դնել խաղաղ բնակիչների դեմ բռնություններին եւ միջոց գտնել ճգնաժամը կարգավորելու համար: Եվրամիությունն իր լիազորությունների եւ իրավասությունների չափով պատրաստ է կատարել այդ բանաձեւը»,- ասված է համատեղ հայտարարության մեջ:
Եվրախորհրդարանի խոսնակ Եժի Բուզեկը ՄԱԿ ԱԽ բանաձեւը բացառապես տեղին քայլ է որակել:
Թիվ 1973 բանաձեւը նախաձեռնել էին Լիբանանը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան եւ ԱՄՆ-ը: ՄԱԿ ԱԽ 15 անդամներից 10-ը կողմ են արտահայտվել, ձեռնպահ են եղել հինգ երկիր, այդ թվում`Ռուսաստանը, Չինաստանը եւ Գերմանիան:





























