2002 թվականի Ferrari-ն աճուրդի կհանվի նոյեմբերի 30-ին Աբու Դաբիում, գրում է Motor-ը:

Խոսքը համար 219 շասսիի մասին է, որը Ֆորմուլա-1-ի յոթակի չեմպիոն Միխայել Շումախերը վարել է 2002 թվականին մի քանի մրցարշավերում, այդ թվում՝ իր համար հաղթական Գրան-Պրի Սան-Մարինո, Գրան-Պրի Ավստրիա եւ Գրան-Պրի Ֆրանսիա մրցարշավերում: 

Լոտի նախնական արժեքը չի նշվում, սակայն հայտնի է, որ վաճառքից ստացված միջոցների մի մասը կուղղվի Շումախերի հիմնադրամին, որը հիմնվել էր 2013 թվականին, երբ աշխարհի յոթակի չեմպիոնը ծանր վնասվածք ստացավ:

Աճուրդի կհանվի նաև 1990 թվականի Ferrari F40-ը՝ Սեբաստիան Ֆետելի ինքնագրով: