Ամենահայտնի կրիպտոարժույթի՝ բիթքոինի արժեքը ուրբաթ երեկոյան 2018-ի մայիսից առաջին անգամ գերազանցել է 10 հազար դոլարի հոգեբանական նիշը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով գործարքների տվյալները:
CoinMarketCap պորտալի տվյալներով, որն ավելի քան 20 բորսաներով հաշվարկում է միջին գինը, առավոտյան բիթքոինը թանկացել է 10.33 տոկոսով՝ մինչեւ 10.73 հազար դոլար:
Երեքշաբթի Facebook սոցցանցը հայտարարել էր սեփական Libra կրիպտոարժույթի ստեղծման մասին: Կրիպտոարժույթի եւ հատուկ կրիպտոդրամապանակի ստեղծմամբ կզբաղվի սոցցանցի Calibra բաժինը:
Արտադրանքի գործարկումը նախատեսված է 2020 թվականին: Դրամապանակը հասանելի կլինի Messenger-ում, WhatsApp-ում եւ առանձին հավելվածի տեսքով: Կրիպտոարժույթը թույլ կտա վճարել ապրանքների եւ ծառայությունների համար, ինչպես նաեւ փոխանցել միջոցները:





























