Կանադան դարձել է G20-ի առաջին անդամ երկիրը, որն արգելել է շնաձկան լողաթեւերի արտահանումը եւ ներկրումը, հաղորդում է BBC News-ը:
Այս արգելքը ներդրվել է շնաձկների պահպանման նպատակով, որոնց գոյությունը վտանգի տակ է հայտնվել:
Նշվում է, որ չնայած պաշտոնական արգելքին շնաձկան լողաթեւերի որսը եւ վաճառքը անօրինական է համարվում Կանադայում 1994 թվականից:
Շնաձկան լողաթեւերի մոտավորապես մեկ երրորդը շնաձկների առանձնապես հազվագյուտ տեսակներին է պատկանում:
Լողաթեւերը շնակձներևից կտրում են, քանի դեռ նրանք ողջ են, իսկ մարմինը նետում: Նման արգելքի օգտին հանդես եկող ուժերը լողաթեւերի որսը անմարդկային են համարում:
Օրինագիծն այս շաբաթ հաստատվել է խորհրդարանի կողմից, իսկ ուրբաթ նաեւ թագավորական հավանության արժանացել:





























