Կահիրեի Թահրիրի հրապարակում Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆիի մոտ 50 կողմնակիցներ փորձել են հարձակվել Եգիպտոս ժամանած ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունի վրա: Այդ մասին հայտնում է Agence France-Presse-ը:

Հարձակումից հետո միջամտել է ոստիկանությունը: Իրավապահները զսպել են ցուցարարներին, որից հետո Բան Կի Մունին հաջողվել է թաքնվել Արաբական երկրների լիգայի շենքում: Միջադեպի արդյունքում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը չի տուժել, հաղորդում է Lenta.ru-ն: