Հոնկոնգի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել խորհրդարանի դիմաց հավաքված ցուցարարներին ցրելու համար, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով RTHK-ին:

Այն բանից հետո, երբ մի քանի հարյուրավոր ցուցարարներ ներխուժել են խորհրդարանի շենք եւ գրոհ կազմակերպել, ոստիկանությունը մի քանի ժամ չի միջամտել, ապա ավելի ուշ զգուշացրել, որ շուտով կմաքրի տարածքն ու պահանջել է լքել տարածքը: Տեղական ժամանակով կեսգիշերին խորհրդարանի շենքի մոտ ոստիկաններ են հայտնվել սաղավարտներով, վահաններով եւ մահակներով եւ զգուշացրել, որ արցունքաբեր գազ կկիրառվի: Որոշ ժամանակ անց արցունքաբեր գազը կիրառել են:

Այս պահին հրապարակը, որտեղ ողջ օրը ցույցեր են անցկացվել, գրեթե ամբողջությամբ մաքրվել է:

Հոնկոնգում ցույցերը շարունակվում են գրեթե մեկ ամիս: Պատճառը արտահանձնման մասին օրենքում փոփոխություններն են, որոնք հավանություն ստանալու դեպքում թույլ կտան Հոնկոնգին կասկածյալներին հանձնել ենթադատությանը, որի հետ արտահանձնման մասին համաձայնագիր չունի, այդ թվում են՝ Թաիվան, Մակաո եւ Չինաստանի մայրցամաքային մաս: