Արաբական երկրների լիգայի (ԼԱԳ) գլխավոր քարտուղար Ամր Մուսան մեղադրել է ՄԱԿ-ին՝ «Լիբիայի խաղաղ բնակչությանը պաշտպանելու» նախնական խնդրից շեղվելու մեջ:
Մարտի 21-ին Կահիրեում տեղի ունեցած բանակցություններից հետո, Ամր Մուսան խիստ քննադատության է ենթարկել ռազմական գործողությունները Լիբիայում:
«Այն ինչ կատարվում է Լիբիայում, տարբերվում է խաղաղ բնակչությանը պաշտպանելու նպատակով այդ երկրի օդային տարածքները ոչ թռիչքային գոտի հայտարարելու խնդրից»,- հայտարարել է նա։
Իր հերթին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը հայտարարել է, որ միջազգային համայնքը Լիբիայում պետք է գործի միասնական ճակատով:
«Կարեւոր է, որ միջազգային համայնքը միասնական լինի, երբ խոսքը գնում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւի իրականացման մասին»,- ասել է Բան Կի Մունը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ Լիբիայում իշխող ռեժիմի նկատմամբ «վճռական միջոցների» կիրառումը հնարավոր է եղել արաբական երկրների աջակցության շնորհիվ:





























