Չինաստանի ղեկավար Սի Ցզինպինն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին կոչ է արել Հյուսիսային Կորեայի նկատմամբ «ճկունություն» ցուցաբերել, հաղորդում է AFP-ը:
Այս մասին հայտարարել է Չինաստանի ԱԳ նախարար Վան Իին:
Ցզինպինը Հյուսիսային Կորեա էր այցելել Թրամփի հետ հանդիպումից առաջ, որը տեղի է ունեցել անցած շաբաթ Ճապոնիայում G20-ի գագաթնաժողովի շրջանակում:
Թրամփը հաջորդ օրը երկու Կորեաների ապառազմականացված գոտում հանդիպել էր ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ:
Վան Իի խոսքով՝ Ցզինպինը պնդում է, որպեսզի Թրամփը «ճկունություն» ցուցաբերի Հյուսիսային Կորեայի նկատմամբ:
Թրամփն այդ հանդիպումից հետո ասել է, որ ինքն ու Կիմ Չեն Ընը համաձայնել են սկսել ապամիջուկայնացման մասին բանակցությունները:





























