ԵՀ ղեկավար Ժան-Կլոդ Յունկերը հինգշաբթի Բրյուսելում հանդիպել է իր հնարավոր ժառանգորդի՝ Գերմանիայի պաշտպանության նախարար Ուրսուլա ֆոն դեր Լյայենի հետ՝ հայտարարելով, որ նրա հայացքներին համամիտ է եւ աջակցություն խոստանալով, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Այսօր տեղի է ունեել Յունկերի եւ այդ պաշտոնի թեկնածու Ուրսուլա ֆոն դեր Լյայենի հանդիպումը: Նրանք երկու իրավամբ եվրոպացիներ են, որոնք միմյանց երկար տարիներ են ճանաչում: ԵՀ ղեկավարը հավաստիացրել է, որ նա կարող է Եվրահանձնաժողովի եւ աջակցության հույս ունենալ Եվրախորհրդարանի կողմից հաստատվելուց հետո լիազորությունների փափուկ անցման համար»,- ճեպազրույցի ժամանակ լրագրողներին հայտնել է ԵՀ ներկայացուցիչ Մարգարիտիս Սհինասը:
Ընդ որում՝ նա հրաժարվել է զրույցի մանրամասները ներկայացնել՝ վկայակոչելով, որ հանդիպումը դեմ առ դեմ է եղել:
Հանդիպումից առաջ Յունկերն ամուրն գրկել է նախարարին, թփթփացնելով նրա մեջքին եւ 2 անգամ համբուրել է: Լրագրողների հարցին Յունկերը չի պատասխանել՝ ասելով «առայժմ», «առայժմ» եւ Լյայեին տարել է՝ ձեռքը նրա ուսին դնելով:
«Ուրախ եմ Լյայեին ԵՀ-ում ողջունել լայնաբաց գրկով: Նա իսկական եվրոպացի է: Մենք միակարծիք ենք, երբ գործը վերաբերում է ԵՄ շահերին: Նրան Եվրախորհրդարանում հաջողություն եմ մաղթում»,- նշված է Յունկերի Twitter-յան էջում:
ԵՀ ղեկավարի պաշտոնում Եվրախորհրդի առաջադրած թեկնածուն ԵԽ-ում քվեարկության ժամանակ պետք է ստանա բացարձակ մեծամասնություն, սակայն նման արդյունքն առայժմ երաշխավորված չէ:





























