ԱՄՆ իշխանությունները հերթական անգամ պատժամիջոցներով սպառնացել են Թուրքիային՝ կապված վերջինիս կողմից ռուսական Ս-400 զենիթահրթիռային համակարգերի գնման հետ, հաղորդում է ՏԱՍՍ-ը: 

«ԱՄՆ-ը հետեւողականորեն եւ հստակ հայտարարում է, որ Թուրքիային Ս-400 զենիթահրթիռային համակարգերի գնման դեպքում պատժամիջոցներ եւ ամերիկայն F-35 կործանիչների ծրագրից բացառում է սպասվում՝ «Պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդներին հակազդելու մասին» օրենքի (CAATSA) շրջանակում»,- գործակալությանն ասել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը:  

Հունիսի վերջին Թուրքիայի նախագահը հայտնել էր, որ ռուսական Ս-400-երի առաջին խմբաքանակը Թուրքիա կհասնի հուլիսի առաջին կեսին: