Հուլիսի 8-ին, երեկոյան ութին, Մաշտոցի քրեական հետախույզները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, բնակարանային գողություն կատարելու կասկածանքով Առաքելյան փողոցի իր տնից բերման են ենթարկել 60-ամյա մի տղամարդու:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա տվել է խոստովանական բացատրություն, որ հուլիսի 7-ին մետաղյա ձողով կոտրելով հարեւան տան դարպասի փականը՝ մտել ու գողացել է տարբեր տեսակի գրքեր:
Վնասի չափը պարզվում է:
Նախապատրաստվում են նյութեր:





























