ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ է սահմանել «Հեզբոլլահ» շարժման 3 գլխավոր գործիչների դեմ, հաղորդում է Reuters-ը:
Պատժամիջոցներն արգելում են ԱՄՆ քաղաքացիներին գործ ունենալ այդ անձանց հետ եւ արգելափակում ԱՄՆ-ում նրանց ակտիվները, ինչպես նաեւ սահմանափակում նրանց հնարավոր հասանելիությունն ԱՄՆ ֆինանսական համակարգին:
ԱՄՆ նախագահի վարչակազմի ներկայացուցիչը, որը տեղեկացրել է պատժամիջոցների մասին, ասել է, որ ԱՄՆ-ը ցանկանում է, որ այդ պատժամիջոցները «վախեցնող արդյունք» ունենան նրանց վրա, ովքեր գործ կունենան շարժման հետ:





























