14-ամյա աղջկա բռնաբարության եւ սպանության գործով դատավարությաւն ընթացքում Իրաքից փախստական Ալի Բ.-ն դատապարվել է բանտում ցմահ ազատազրկման: Վճիռը կայացնելիս Վիսբադենի դատարանն արձանագրել է դատապարտյալի մեղավորության առանձնակի ծանրությունը: Դա բացառում է 15 տարի անց վաղաժամ ազատվելու հավանականությունը, հաղորդում է DW-ը:
Դատարանը նաեւ որոշել էր դատապարտել Ալի Բ.-ին անժամկետ կանխարգելիչ ազատազրկման 15 տարի բանտում անցկացնելուց հետո: Վճիռը կայացնելիս դատարանը բավարարել էր դատախազության միջնորդությունը: Դատապարդյալը, որը հանցանքի պահին 21 տարեկան էր, դատավարության ընթացքում խոստովանել էր, որ 2018 թվականի մայիսին նա խեղդամահ էր արել 14-ամյա աշակերտուհի Սյուզաննա Ֆ.-ին Մայնցից եւ թաղել նրա դին հանցագործությունը թաքցնելու համար: Միեւնույն ժամանակ Ալի Բ.-ն հերքում էր բռնաբարության փաստը:
Վճիռը հնչեցնելիս դատավորը նշել էր, որ Ալի Բ.-ն գործել էր նենգաբար եւ սառնասրտորեն, եւ բոլորովին չէր զղջում իր կատարած հանցանքի համար: Դատարանը եզրակացրել էր, որ Ալի Բ.-ն քամահրանքով էր վերաբերվում կանանց՝ նրանցում տեսնելով «միայն սեփական էրոտիկ պահանջմունքները բավարարելու միջոց»:
Սյուզաննա Ֆ.-ի դին հայտնաբերվել էր Վիսբադենում երկաթգծի տարածքում 2018 թվականի հունիսի 6-ին՝ աղջկա անհետացումից երկու շաբաթ անց: Ոստիկանությանը հաջողվել էր գտնել մարմինը վկաների ցուցմունքներից հետո:
Ալի Բ.-ն եւս մեկ դատավարության մեջ է ներգրավված՝ 11-ամյա աղջկա բռնաբարության մեղադրանքով:




























