Մեծ Բրիտանիայի ՊՆ-ն զբաղվում է լազերային եւ ռադիոհաճախականության զենքի «առաջադեմ» մշակմամբ, հաղորդում է «ՌԲԿ»-ը՝ հղում անելով գերատեսչության կայքին:

Խոսքը ուղղորդված էներգիայի զենքի մասին է, որը գործում է առանց որեւէ նյութական միջնորդների (փամփուշտներ, ականներ եւ այլն): Ծրագրվում է նման զենքի 3 տարբեր տեսակ ստեղծել, որոնք փորձարկումներ կանցեն 2023 թվականին եւ հետագայում կօգտագործվեն Մեծ Բրիտանիայի զինված ուժերում:

Մշակման համար 130 մլն ֆունտ սթերլինգ (162 մլն դոլար) կպահանջվի: