ԱՄՆ-ը հույս ունի, որ առաջիկա երկու շաբաթների ընթացքում կներգրավի դաշնակիցներին Իրանի եւ Եմենի ափերի մոտ ռազմավարական ջրերը պահպանելու կոալիցիայի մեջ, հայտնել է բարձրաստիճան ամերիկյան գեներալը, հաղորդում է «Գոլոս Ամերիկի»-ն:
ԱՄՆ-ը պնդում է, որ հատկապես այդ տարածքում Իրանն ու այդ երկրի դաշնակից խմբավորումները կատարել էին հարձակումները:
Ըստ ծրագրի, որը համաձայնեցվել էր մի քանի օր առաջ, ԱՄՆ-ը կներկայացնի նավեր եւ կգլխավորի ռազմական կոալիցիայի համար հսկողության աշխատանքը: Դաշնակիցները կհսկեն ջրերը ամերիկյան նավերի տարածքում եւ կուղեկցեն առեւտրային նավերը, որոնք մուտք են գործում իրենց երկրների դրոշների ներքո:
«Մենք աշխատում ենք մի քանի երկրների հետ հասկանալու համար՝ կկարողանանք արդյոք ստեղծել կոալիցիա, որը կապահովի Հորմուզի նեղուցում նավագնացության ազատությունը», ասել է գեներալ Ջոզեֆ Դանֆորդը:
«Այդ իսկ պատճառով ես կարծում եմ՝ հնարավոր է առաջիկա շաբաթներում մենք կհասկանանք, թե որ երկրներն ունեն քաղաքական կամք այդ նախաձեռնությունը սատարելու համար, որից հետո մենք կաշխատենք անմիջականորեն զինվորականների հետ հստակ ուժերը եւ միջոցները որոշելու համար այդ նախաձեռնությունն իրակագործելու նպատակով»,-հավելել է նա:





























