Մոսկվայում ձերբակալել են տղամարդու, որը փորձել է 500 հազար ռուբլիով վաճառել դեռահաս աղջկան։ Այս մասին հայտարարել է ՌԴ ՔԿ Մոսկվայի քննչական գլխավոր վարչության ղեկավարի ավագ օգնական Յուլիա Իվանովան, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Տղամարդու դեմ «մարդկանց առեւտուր» հոդվածով քրեական գործ է հարուցվել։

ՌԴ ՔԿ–ի տվյալներով՝ երեկ երեկոյան կասկածյալը սրճարաններից մեկում փորձել է վաճառել 2003 թվականին ծնված աղջկան 500 հազար ռուբլիով։

«Տղամարդն աղջկա հետ ծանոթացել է սոցցանցերի միջոցով, ՌԴ շրջաններից մեկից նրան Մոսկվա տարել»,- պատմել է Իվանովան։